Գրիգորյան. Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է 1 հունիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, հայտարարել է, որ դա ճիշտ մոտեցում է: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը, գրում է «Փաստինֆոն»։ Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլսենք միջազգային հանրության արձագանքն այս առաջարկի վերաբերյալ։ «Մեզ համար ավելի կարևոր կլինեն արդյունքները, այլ ոչ՝ արձագանքները: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլսեք բոլոր արձագանքներն այդ հարցի շուրջ: Ադրբեջանական կողմից արձագանքներ, գործողություններ չեն կարող չլինել։ Ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասել է Գրիգորյանը: Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |