Հունիսի լույս 2-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Պարոնյան փողոցի «Երևան պանդոկում»

Հունիսի լույս 2-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Պարոնյան փողոցի «Երևան պանդոկում»

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 2-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Պարոնյան փողոցի «Երևան պանդոկ» ռեստորանում։

Ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին։

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---