«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանվածը քրհեղինակության թիկնապահ էր

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանվածը քրհեղինակության թիկնապահ էր

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել է Քյավառցի Ռաֆո անունով հայտնի քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն:

Հանցագործի թիրախը, սակայն, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը գտնվում էր կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Նշվում է, որ դեպքից հետո ոստիկանները Մարդոյանին տարել են ոստիկանություն:

Լրագրող Գոհար Վեզիրյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սպանությանը, գրել է, որ սա Քյավառցի Ռաֆո անունով հայտնի անձի դեմ արդեն 5-րդ մահափորձն է։

«2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն: Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցելՄարդոյանի սրտի հատվածը: Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը»,-ասվում է Վեզիրյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել։ Դեպքին ականատես էր եղել նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---