ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 108 նոր դեպք կա  և 5 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,978 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4448 դեպք կա, այլ պատճառով՝ 1086։

Ապաքինվել է ևս 235 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,813 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3631:

Հունիսի 2-ին կատարվել է 2856 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,093,012 թեստ է արվել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---