Ավանեսյան․ Դիերի մի խումբ, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև ադրբեջանցիների դիեր լինել 3 հունիսի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մոտ 50 մասունք կա, որոնք այնքան են վնասված, որ նույնիսկ մի քանի անգամ փորձաքննություն անցկացնելուց հետո հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել։ Նա չի բացառել, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ոչ հայ զինվորներին պատկանող մասունքներ։ Նախարարի պաշտոնակատարը հավելել է նաև, որ կան դիեր, որոնց վերաբերյալ ԴՆԹ պրոֆիլները բացված են, սակայն ծնողների բազայում որևէ նույնականացում չկա՝ կան նաև ծնողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ԴՆԹ անալիզ հանձնել։ «Իհարկե, կարող են լինել ոչ հայեր։ Այսինքն` դիերի մի խումբը, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև այդպիսի դեպքեր էլ լինեն։ Մենք մշտական կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի հետ, հետագայում էլ կշարունակվեն աշխատանքները ԴՆԹ-ների ճշգրտման հետ կապված։ Եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացները կիրականացվեն։ Նույնը ակնկալում ենք Ադրբեջանից»,-ասել է Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ նաև աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, Հոլանդիայի, մասունքների լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Ավանեսյանը նշել է նաև, որ երբ նույնականացում կա, տեղեկությունը փոխանցվում է հետաքննչական մարմին և նրանք ծնողների հետ կազմակերպում են հետագա պրոցեսները։ Ավելի վաղ, առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել էր, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |