Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջնորդը14 մարտի 2009 - 03:05 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց շրջանում Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ փուլում հերթական հաղթանակն է տարել: Այս անգամ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոկոյին: Վեցերորդ փուլից հետո Մկրտչյանը 5,5 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա առաջնորդը: Հաղթանակ են տարել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Նելլի Ագինյանը եւ Աննա Հայրապետյանը, ովքեր հաղթել էին իրենց ռուս հակառակորդներին` համապատասխանաբար Աննա Լոմակոյին եւ Եկատերինա Խոխլովային: Հայ շախմատիստուհիներից անհաջող խաղացել է միայն Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը` զիջելով վրացի շախմատիստուհի Մերի Արաբիձեին: Սիրանուշ Անդրեասյանը խաղաղ բաժանվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալյոնա Կուշկովայից:6-րդ փուլից հետո Ագինյանը հավաքել է 4 միավոր, Անդրեասյանը` 3 միավոր, Գալոյանը` 2 միավոր: Չնայած այս փուլում տարած հաղթանակին` Հայրապետյանը հավաքել է 2,5 միավոր: 7-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Հունգարիայի ներկայացուցիչ Հոանգ Տան Տրանգի հետ, իսկ Ագինյանն ուժերը կչափի գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |