Փաշինյան․ Կամավորականը Հադրութում լրտեսել է Ադրբեջանի օգտին

Փաշինյան․ Կամավորականը Հադրութում լրտեսել է Ադրբեջանի օգտին

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին։

«Խոսքը պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ, ինչքան ինձ զեկուցել են, կամավորական ջոկատի անդամի մասին է։ Լինելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ և մասնակցելով մարտական գործողություններին` նա Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայնման և այլ տեղեկություններ է հայտնել հակառակորդին»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն այդ անձին արդեն ձերբակալել է՝ հավելելով, սակայն, որ մեղքը դեռ պետք է ապացուցվի։

«Թացը չորին չպետք է խառնենք։ Թեև եղել են համացանցում հրապարակված տեսարաններ պատերազմի ընթացքում, որոնք անհասկանալի է, թե ինչպես կարող էին տեղի ունենալ։ Երբ, օրինակ, ամբողջական զորամաս զենք զինամթերքով ամբողջությամբ լքված էր»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---