Մահացել է «Միմինոյի» սցենարիստ Ռեզո Գաբրիաձեն

Մահացել է «Միմինոյի» սցենարիստ Ռեզո Գաբրիաձեն

PanARMENIAN.Net - Թբիլիսում 84 տարեկանում մահացել է նկարիչ, դրամատուրգ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, քանդակագործ և Թբիլիսիի խամաճիկների թատրոնի հիմնադիր Ռեզո Գաբրիաձեն։

Նա հայտնի է որպես ավելի քան 35 ֆիլմի սցենարիստ, այդ թվում՝ «Միմինոյի» և «կին-ձա-ձայի», գրում է Meduza-ն:

«Միմինոյի» դեպքում նրա համահեղինակն էր Վիկտորիա Տոկարևան։

Նրա մյուս հայտնի գործերից են «Դարդ մի արա» և «Անսովոր ցուցահանդես» ֆիլմերի սցենարները։

1981-ին Գաբրիաձեն հիմնել է Թբիլիսիի խամաճիկների թատրոնը, որի շենքը համարվում է Թբիլիսիի տեսարժան վայրերից մեկը։

Գաբրիաձեն նաև Պետերբուրգում տեղադրված Չիժիկ-Պիժիկի արձանի հեղինակն է։ Նա նաև ավելի քան 50 գրքի նկարազարդումների հեղինակ է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---