Փաշինյանը պատերազմում զոհերի նոր թիվ է հայտնել

Փաշինյանը պատերազմում զոհերի նոր թիվ է հայտնել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը 44-օրյա պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել։

«Ըստ վերջին պաշտոնական տվյալների պատերազմում զոհվածների թիվը հասնում է մոտ 3700-ի։ Ենթադրում ենք, որ այն կարող է հասնել 4000-ի։ Ասում են՝ Նիկոլը տարավ 5000 մարդու կոտորեց։ Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է, դա նրանց ցանկությո՞ւնն է»,-ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած՝ հավելելով, որ ներկայացված թվերն էապես չեն փոխվի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---