ՀՀ-ում պանդեմիայի բռնկումից ի վեր 1-ին անգամ Covid-19-ից մահվան դեպք չի գրանցվել

ՀՀ-ում պանդեմիայի բռնկումից ի վեր 1-ին անգամ Covid-19-ից մահվան դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ Covid-19-ից մահվան դեպք չի գրանցվել:

Հունիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,285 -ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4463 դեպք կա, այլ պատճառով՝ 1091։

Ապաքինվել է ևս 105 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,609 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3122:

Հունիսի 7-ին կատարվել է 3067 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,108,066 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---