Բալասանյանը Գորիսում ներկա էր Քոչարյանի հանրահավաքին

Բալասանյանը Գորիսում ներկա էր Քոչարյանի հանրահավաքին

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Գորիսի հրապարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա է եղել նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Պատասխանելով հարցին, թե խնդիր չի՞, որ նա մասնակցում է նախընտրական հանրահավաքին, Բալասանյանն ասել է․ «Ես չեմ մասնակցում։ Ես եկել էի Գորիս՝ թեյ խմելու, տեսա, որ հրապարակում մարդիկ հավաքված են, մոտեցա», տեղեկացնում է Aravot.am-ը։

Վիտալի Բալասանյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Անվտանգությանը վերաբերվող հարցին ի պատասխան միայն ասել է, որ ամեն ինչ նույնն է՝ դրական մեծ փոփոխություններ չունենք։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---