Ասրյանի «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստանը» չի մասնակցի ընտրություններին

Ասրյանի «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստանը» չի մասնակցի  ընտրություններին

PanARMENIAN.Net - «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ հավելելով, որ դադարեցվում է քարոզարշավը։

Ասրյանը քարոզարշավի դադարեցումը բացատրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Ըստ նրա՝ քանի դեռ ՀՀ որոշ տարածքներ օկուպացված են, ընտրությունները չեն կարող անցնել ՀՀ ամբողջ տարածքում։ Ուստի, Ասրայնը կոչ է արել չեղարկել արտահերթը։

Նա հավելել է, որ պետք է միասնական ուժերով վտարել ադրբեջանցիներին ՀՀ տարածքից, հետո նոր ընտրություններ անցկացնել։

Ասրյանը պարզաբանել է, որ կուսակցությունը գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար այն պայմանով, որ եթե մինչև քարոզարշավի մեկնարկն ադրբեջանցիները հեռացած չլինեն ՀՀ տարածքից, դուրս կգան ընտրապայքարից։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---