Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր

Օրբելյանը՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր

PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այդ մասին ասվում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում:

Օրբելյանի առաջին բեմադրությունը կլինի «Ռիգոլետտոն», որը կցուցադրվի օգոստոսի 29-ին։

«Շատ ուրախ ենք ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքում: Նա իր հետ բերում է դիրիժորության բազմամյա փորձառությունը։ Առաջիկայում նա մեզ ու մեր հանդիսատեսին շատ բարձր մակարդակի ներկայացումներ կառաջարկի»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն, գրում է Sputnik Արմենիան։

Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է ընդունել նոր պաշտոնը ստանձնելու առաջարկը:

2019-ի մարտին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։ 2020թ․ փետրվարի 11-ից նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---