14 մարտի 2009 - 16:00 AMT
Հայաստանում կկատարեն հնդկական ազգային երգեր ու պարեր
Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը Հայաստանի Մշակույթի նախարարության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կկազմակերպի հնդկական դասական ազգային պարային համույթների ու երգչախմբերի ելույթը: Ելույթները տեղի կունենան Հայաստանի զանազան քաղաքներում. մարտի 15-ին համերգը կկայանա Գորիսի Դրամատիկական թատրոնի շենքում, մարտի 16-ին` Եղեգնաձորի օպերային դահլիճում, մարտի 18-ին` Դիլիջանի օպերային դահլիճում, իսկ մարտի 20-ին ելույթը տեղի կունենա Երեւանի Հ.Պարոնյանի անվ. Պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում: