Արզաքանցյանի գրանցումը ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել

Արզաքանցյանի գրանցումը ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ Նա չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Նրա ներկայացրած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ Արզաքանցյանի ներկայացուցիչները չեն կարողացել պարզաբանումներ ներկայացնել։ Մասնավորապես, խոսքը վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու մասին է։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---