Ձերբակալվել է «Պատիվ ունեմի» ցուցակում ընդգրկված Խլղաթյանը

Ձերբակալվել է «Պատիվ ունեմի» ցուցակում ընդգրկված Խլղաթյանը

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան»,-ասվում է գրառման մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---