Բայդեն․ Պուտինին կհասկացնեմ, որ «ԱՄՆ-ն վերադարձել է»11 հունիսի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է «նրան հասկացնել», որ «ԱՄՆ-ն վերադարձել է» և լի է գործելու վճռականությամբ։ Այդ մասին Բայդենը հայտարարել է Մեծ Բրիտանիայում՝ Միլդենհոլլում թագավորական ՌՕՈւ ռազմակայանում զինծառայողների և նրանց ընտանիքների առջև իր ելույթում։ «Ես մասնակցելու եմ G7-ին, հետո ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, իսկ հետո հանդիպելու եմ Պուտինի հետ։ Այդ ճանաապրահի ամեն մի հանգրվանում մենք պարզ հասկացնելու ենք, որ ԱՄՆ-ն վերադարձել է և աշխարհի ժողովրդավարությունները միասնական են՝ լուծելու այն խնդիրներն ու ամենաբարդ հարցերը, որոնք առավել կարևոր են մեր ապագայի համար»,-ասել է Բայդնեը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն լի է սեփական արժեքները պաշտպանելու, սեփական ժողովրդին ծառայելու և հզոր առաջնորդ լինելու վճռականությամբ։ Նա հավելել է նաև, որ իր երկիր չի ձգտում հակամարտել Ռուսաստանի հետ և ցանկանում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ։ Ըստ նրա, ԱՄՆ-ն և ՌԴ-ն «անհավանական պարտավորություններ» ունեն, այդ թվում ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման վերաբերյալ համաձայնագրի կատարման առումով։ «Բայց ես հստակ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ն վճռական և միանշանակ է արձագանքելու, եթե ՌԴ կառավարությունը վնասակար գործունեություն ծավալի։ Մենք արդեն ցուցադրել ենք դա»,-ասել է Բայդենը։ Բայդենի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին շվեյցարական Ժնևում։ Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանդիպումը կանցկացվի Լա Գրանժ առանձնատանը։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |