Արմեն Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ

Արմեն Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և շտաբի ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, մասնավորապես Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ, տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---