Փաշինյան․ Գործընթաց կա՝ արդյունքում բոլոր գերիները կվերադառնան14 հունիսի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Աբովյան քաղաքի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանն անդրադառնալով 15 գերու վերադարձին, հայտարարել է, որ սա մի նոր գործընթացի սկիզբ է, որի արդյունքում մեր բոլոր գերիները վերադառնալու են։ Նա նշել է, որ իր միտքն արդեն մյուս գերիների և նրանց ընտանիքների հետ է, որոնք դեռ չեն վերադարձել՝ այդ առումով կարևորելով առաջիկա ընտրությունները։ Փաշինյանը չի բացառել, որ «կան ուժեր, որոնք տարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, նաև ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նպատակով»։ «Բայց ընտրությունների արդյունքներով մենք մեր միակամությունը պետք է արձանագրենք»,-ասել է նա։ Խոսելով գերիների դիմաց ԼՂ-ում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման մասին՝ Փաշինյանն ասել է, որ դա փոխանակում չի եղել, այլ պատասխան քայլ։ «Կառուցողական քայլով կառուցողական քայլին ենք պատասխանել»,-ասել է նա։ Նա նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել այդ գործընթացը, քանի որ Ադրբեջանում կան հայ գերիներ, իսկ հայկական կողմն ունի ականապատ դաշտերի քարտեզներ։ Փաշինյանը հավելել է, որ պատրաստ են Ադրբեջանին հանձնել ադրբեջանցիների թիկունքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի քարտեզները։ «Բայց հանրությունը չի հասկանա, եթե մենք Ադրբեջանում գերիներ ունենալով, միակողմանի վերադարձնենք քարտեզները»,-ասել է նա։ Հայաստանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է հանձնել Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզը, որտեղ մոտ 100,000 ական կա տեղադրված։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ականազերծման համար 10-15 տարի կպահանջվի։ Գերիները Հայաստան են վերադարձել հունիսի 13-ին,՝ նրանց թվում էին նաև մայիսի 27-ին Գեղարքունիքում գերեվածված 6 զինծառայողներից 5-ը։ Շիրակցիներ վերադարձած գերիների թվում չկան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |