Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնությունում առաջատարի իր դիրքերը զիջել է հունգարացի շախմատիստուհուն16 մարտի 2009 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը կանանց շրջանում Եվրոպայի անհատական առաջնությունում իր առաջին պարտությունն է կրել: Մկրտչյանը սեւերով պարտվել է հունգարացի շախմատիստուհի Հոանգ Տան Տրանգի հետ խաղում, որը, իր հերթին, այդ հաղթանակի շնորհիվ, առաջատար է դարձել մրցաշարում: 7-րդ փուլն անհաջող է ընթացել նաեւ մյուս հայ շախմատիստուհու` Նելլի Ագինյանի համար, որը սեւերով իր դիրքերը զիջել է Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի ներկայացուցիչներից հաթանակ են տարել Լիլիթ Գալոյանն ու Աննա Հայրապետյանը: Հայաստանի չեմպիոնն առաջ է անցել ռուս շախմատիստուհի Սվետլանա Մեդնիկովայից, իսկ Հայրապետյանն ուժեղ է գտնվել մյուս ռուս շախմատիստուհուց` Իրինա Պետրուխինայից: Սիրանույշ Անդրեասյան-Գալյա Լոմակին (Ռուսաստան) պարտիայում ոչ ոքի է արձանագրվել:7 փուլից հետո Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով զբաղեցնում է 2-13-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, Ագինյանը վաստակել է 4 միավոր, Գալոյանը, Անդրեասյանն ու Հայրապետյանը հավաքել են 3,5 ական միավոր: 8-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Քրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ, իսկ Նելլի Ագինյանը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Նատալիա Պոպովային: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |