20 հունիսի 2021 - 12:27 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 60 նոր դեպք կա և 3 մահ

Հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,227-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4498 դեպք կա, այլ պատճառով՝ 1095։

Ապաքինվել է ևս 50 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,049 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2585 մարդ:

Հունիսի 19-ին կատարվել է 3410 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,149,863 թեստ է արվել: