20 հունիսի 2021 - 15:20 AMT
Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 26․82%-ը

ՀՀ-ում անցկացվող ԱԺ արտահերթ ընտրություններին 2,593,572 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել է 695,626 քաղաքացի՝ 26.82%-ը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրելու իրավուքն ունեցող քաղաքացիների 24.53%-ը կամ 636,055 ընտրող:

2017 թվականի ընտրություններին նույն ժամի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2․587 մլն քաղաքացուց քվեարկությանը մասնակցել էր 865,884-ը կամ 35․46%-ը: