23 հունիսի 2021 - 15:13 AMT
Հնդկաստանը հայտնել է Covid-19-ի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին

Հնդկաստանում հայտարարել են կորոնավիրուսի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին։ Այդ մասին հայտարարել է Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի տնօրեն Ռանդիպա Գուլերիան։

Ըստ գիտնականի, բավական է ուղղակի անցնել հիվանդ մարդու մոտով առանց դիմակի։ Թեև անվտանգության միջոցների կիրառումը կնպաստի վարակի կասեցմանը, իշխանությունները նախկինի պես մտահոգ են մոնոկլոնալ հակամարմինների հանդեպ նոր շտամի կայնությամբ և իմունիտետը «շրջանցելու» ունակությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հնդիկ մասնագետներն ուսումնասիրում են հնդկական շտամը և կիմանանք, թե որքանով են արդյունավետ այս դեպքում պատվաստումները»,-ասել է Գուլերիան։

Կորոնավիրուսի հնդկական շտամը հայտնաբերվել է 2021-ի մարտին։ Հետագայում առանձնացվել է 3 ենթատեսակ՝ B.1.617.1, B.1.617.2 և B.1.617.3, որոնք տաբերվում են մուտացիաներով։