Զոհրաբյան․ Խմբակցությունում իմ ու Պետրոսյանի դեմ են աշխատել, իսկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել

Զոհրաբյան․ Խմբակցությունում իմ ու Պետրոսյանի դեմ են աշխատել, իսկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախընտրական շրջանին և ընտրություններին, հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իր և Գևորգ Պետրոսյանի դեմ, իսկ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին «շաքարակալած» սուտ են մատուցել։

Նա նշել է, որ Ծառուկյանին համոզել են, որ կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում կհավաքի ընտրողների ձայների մոտ 27 տոկոսը, գրում է Sputnik Արմենիան։

«Կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ն չէր անցնելու խորհրդարան։ Չէի կարծում, որ նվազագույն շեմը չէր անցնի, բայց հիմա ուզում եմ ասել, որ գիտեմ, թե ովքեր էին սոցհարցումներ անում ու այն պարոն Ծառուկյանին ներկայացնում այնպես, թե 27 տոկոս է հավաքելու: Գագիկ Ծառուկյանին մատուցել են կոմֆորտ սուտը և ինձ նույնպես ասում էին, որ ես էլ ասեի այն հաճելի սուտը, որը պարոն Ծառուկյանն ուզում է լսել, և ես մեր վերջին խոսակցության ժամանակ էլ ասացի, որ ես չեմ ասելու սուտ, ես ասել եմ ճշմարտությունը»,-ասել է Զոհրաբյանը։

Խոսելով ԲՀԿ-ից դուրս գալու և արտահերթ ընտրություններին խմբակցության թիմում չլինելու մասին, նա հայտարարել է, որ իր և Գևորգ Պետրոսյանի դեմ հստակ աշխատում էին։

«Ես շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ ինձ քաղաքական ասպարեզ բերեց և հնարավորություն տվեց, որ կայանամ որպես քաղաքական գործիչ, բայց, այո, խմբակցությունում եղել են մարդիկ, որոնք հստակ աշխատել են իմ և Գևորգ Պետրոսյանի դեմ։ Նրանք ամենակեղտոտ ստերով կեղծ նյութեր էին գրում Facebook-ում և պարոն Ծառուկյանի մոտ այն ներկայացնում էին որպես հասարակության կարծիք»,–ասել է նա:

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վայր է դրել կուսակցության գլխավոր քարտուղարի լիազորությունները: Իսկ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը որոշել էր ԲՀԿ խմբակցությունից դուրս գալ դեռ 2021 թվականի փետրվարին։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չի հաղթահարել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---