Սիբիրյան խոցի ախտանիշներով 7 մարդ է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն

Սիբիրյան խոցի ախտանիշներով 7 մարդ է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն

PanARMENIAN.Net - Սիբիրյան խոցի ախտանիշներով 7 մարդ է տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Կասկածները ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում:

Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրել է, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում, գրում է Արմենպրեսը:

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ: Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշել է վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել սիբիրայն խոցի հաստատման, սակայն հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին:

«Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք: Նրանց վիճակն այս պահին նորմալ է»,-ասել է նա:

Հոսպիտալացված հիվանդները անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձիք են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի 3 դեպք է գրանցվել։ Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---