ԵՄ-ն մտադիր է 1․5 մլրդ եվրո հատկացնել ՀՀ-ին առաջիկա 5 տարում

ԵՄ-ն մտադիր է 1․5 մլրդ եվրո հատկացնել ՀՀ-ին առաջիկա 5 տարում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարում 1․5 մլրդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025-ն Արևելյան գործընկերության անդամ երկրներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է.

1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսի` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար,

2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին,

3. Ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում,

4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը,

5. Ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30,000 ներկայացուցչի:

«Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է», - փաստել է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգմանը:

Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:

Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:

«Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---