ԱՀԿ-ն զգուշացրել է Covid-19-ի պանդեմիայի վտանգավոր փուլի մասին

ԱՀԿ-ն զգուշացրել է Covid-19-ի պանդեմիայի վտանգավոր փուլի մասին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի զարգացման շատ վատնագավոր փուլ է սկսվում աշխարհում, որի պատճառը վարակի հնդկական «դելտա» շտամն է։

Նա պարզաբանել է, որ վարակի այդ տարատեսակը հայտնաբերվել է արդեն գրեթե 100 երկրում և ԱՀԿ-ն պետք է հետևի Covid-19-ի նոր մուտացիաներին և իր գործողություններն ադապտացնի ըստ այդմ, գրում է «Իզվեստիան»։

Ըստ Հեբրեյեսուսի, կարևոր է նաև ապահովել կորոնավիրուսի թեստավորումը․ նա հիշեցրել է անվտանգության միջոցների, այդ թվում դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ Նա կարևորել է նաև զանգվածային պատվաստումները։

Ավելի վաղ Հնդկաստանում հայտարարել են կորոնավիրուսի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին։

Կորոնավիրուսի հնդկական շտամը հայտնաբերվել է 2021-ի մարտին։ Հետագայում առանձնացվել է 3 ենթատեսակ՝ B.1.617.1, B.1.617.2 և B.1.617.3, որոնք տաբերվում են մուտացիաներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---