Թարմացված Audi Q5-ը՝ Երևանում․ 5-աստղանի ամենագնացն արդեն հասանելի է հայկական շուկային

Թարմացված Audi Q5-ը՝ Երևանում․ 5-աստղանի ամենագնացն արդեն հասանելի է հայկական շուկային

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին «Սլավ Մոթորս» ընկերությունը ցուցադրեց թարմացված՝ նոր Audi Q5-ը, որն արդեն կարելի է ձեռք բերել ընկերության երևանյան սրահից։

Նոր մեքենան իր մեջ միավորում է ոճը, ունիվերսալությունը, դինամիզմն ու ամենօրյա գործառնությունը։ Դիզայնը հմայում է առաջին հայացքից, իսկ էֆֆեկտիվությունը, quattro լիաքարշակ համակարգի շնորհիվ՝ տպավորում ամեն ուղևորության ժամանակ։

«Մեր շուկայի համար Q շարքը հետաքրքիր ու պահանջված է նրանով, որ թեթև արտաճանապարհային մեքենան իր տարողունակության հաշվին հարմար է ընտանիքների համար, նաև քաղաքային երթևեկության, մի խոսքով՝ ոսկե միջինն է», - նշեց երևանյան ներկայացուցչության տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ մեքենայի նոր դիզայնում ամենաաչքի ընկնող էլեմենտը նոր ութանիստ ռադիատորի քողարկիչն է, ինչպես նաև էլեկտրոնային նոր մուլտիմեդիոն համակարգն ու թարմացված լեդ գլխավոր լուսարձակները, որոնք ունեն իիրենց տարատեսակները։

Օպցիոնալ մատրիցային լուսադիոդային լուսարձակներ պատվիրելու դեպքում հետևի լապտերների մեջ ներառվում են օրգանական լուսադիոդներ, որոնց դասավորվածությունն առաջարկվում է լուսային սցենարի երեք տարբերակով։ Մնում է ընտրել այդ տարբերակներից մեկը։ Դրանց աշխատանքն ու լուսային պատկերը փոխվում են՝ կախված շարժման ձևից։ Օրգանական լուսադիոդներով օպցիոնալ հետևի լապտերները համալրված են մոտեցման սենսորով, որն ավտոմատ միացնում է լուսային բոլոր սեգմենտները, եթե այլ տրանսպորտային միջոցներ կայանված Audi Q5-ին կմոտենան երկու մետրից ավելի։

«Audi-ն որդեգրել է մի շատ կարևոր քաղաքականություն՝ յուրաքանչյուր շուկայի համար արտադրել պարտադրի տվյալ շուկայի օրենսդրությանն ու տեխնիկական շուկային անհրաժեշտ մոդելներ։ Գուցե մի կողմից թվա, որ մենք սահմանափակում ենք մոդելային շարքը, բայց մյուս կողմից արտադրողը երաշխավորում է, որ տվյալ երկրի հաճախորդը զերծ կմնա այն անակնկալներից, որոնք երբեմն պատահում են այլ տարածաշրջանի համար նախատեսված ավտոմեքենան մեկ այլ տարածածրջանում ձեռք բերելուց, ինչը կարող է որոշակի խնդիրների հանգեցնել»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման դեպքում տեղի է ունենում ինչպես վառելիքային, այնպես էլ ճանապարհային ու տեխնիկական պահանջների անհամապատասխանություն։ Այդ պատճառով էլ ընկերությունը ներկայացնում է մեքենաների այն տարբերակները, որոնք օրենքով հավաստագրված են մեր տարաշածրջանի համար։

Audi drive select համակարգը վարորդին թույլ է տալիս մեքենայի կարևորագույն հանգույցների աշխատանքը կարգավորել տվյալ պահի ճանապարհային պայմանների և շարժման ձևի պահանջներին համապատասխան։

Նոր Audi Q5-ի արտաքինը տպավորում է վառ անհատականությամբ և սպորտային բաղադրիչներով։ Ամենագնացի առջևի մասը՝ բարձադիր օդանցքերով և հովացուցչի ութանկյուն ճաղավանդակով, վկայում է սեփական ուժերի վրա վստահ լինելու մասին։ Դինամիկ արտաքին տեսքն ավարտին են հասցնում արտածման խողովակների սեղանաձև գլխադիրները, լայնակի շերտաձողով դիֆուզորն ու հետևի լապտերներն իրար կապող ամբողջական քրոմապատ ներդիրը։

Սրընթաց արագացումն ու բացարձակ կառավարելիությունը թարմացված Audi Q5-ի բնավորության երկու կարևոր գծերն են։ Մեքենայի բազային համալրման մաս է կազմում Audi quattro լիաքարշակ համակարգը՝ պտտման մոմենտի բաշխման ultra տեխնալոգիայով։ Վերջինս ապահովում է նաև քարշակման ուժի օպտիմալ բաշխումը սռնիների միջև։ Quattro համակարգի արգելափակման մեխանիկական համակարգը՝ կախված ճանապարհային իրավիճակից, քարշակման ուժը փոխանցում է առջևի կամ հետևի սռնիին, ինչն էլ ապահովում է շարժման հիանալի դինամիկա, երաշխավորում է գերազանց քարշակում և կուրսային կայունություն։ Էլեկտրական կառավարման և բոլոր անիվների վրա ցնցամեղմման ադապտիվ համակարգով պնևմատիկ կախոցն ավտոմատ կերպով կարգավորում է ճանապարհային բացվածքն և ցնցամեղմիչների կոշտությունը։

Audi Q5-ը չափազանց ներդաշնակ մեքենա է, որի կիրառումը հաճույք է պատճառում ամեն օր։ Չափսերի, դինամիկայի և ֆունկցիոնալության համադրությունն այս ամենագնացը դարձնում են Premium դասի ամենապահանջվածներից մեկը։ Օգտագործման համար պարզ ֆունկցիաներն օգնում են վստահորեն լուծել առօրյա խնդիրները։ Այսպես, օրինակ, օպցիոնալ հասանելի է 40:20:40 եղանակով ծալվող հետևի նստատեղ։

Մեքենայի ծավալուն սրահում բավական տեղ կա 5 մեծահասակ ուղևորի համար։ Սրահի ձևավորման ամենակարևոր բաղադրիչներից են հորիզոնտալ ուղվածությամբ գծերը, որոնք ուժեղացնում են ծավալի զգացողությունը և հարմարավետությունը։ Նստարանների և դրանց երեսպատման ընտրության օպցիաների շարքից են նաև մերսման ֆունկցիայով նստատեղեր վարորդի և դիմացի ուղևորի համար։ Երևանյան ներկայացուցչության ղեկավարը նաև նշեց, որ ցուցասրահում ցուցադրվածներից բացի, կախված հաճախորդի ցանկությունից՝ եթե ժամանակը սուղ չէ, ցանկության դեպքում կարելի է ձևավորել երազանքի ավտոմեքենան՝ պատվիրելով նախընտրած գույնը, համալրումներն ու այլ մասնիկները։

Պատվերով հասանելի սրահի լուսավորության հարմարավետ փաթեթը մեքենայի սրահում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ։ Այն, օրինակ, ներառված է Audi design selection հարդարման փաթեթի մեջ, ինչպես նաև հասանելի է առանձին։

Կարճ ամփոփելով վերոգրյալը՝ նոր Audi Q5-ը կարելի է բնութագրել որպես հինգ աստղանի ամենագնաց, որում միավորված են հարմարավետությունն ու ներդաշնակությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---