Բաքվում հայտարարել են` Կասպից ծովում բռնկված հրդեհի պատճառը «ցեխային հրաբխի բռնկումն» է

Բաքվում հայտարարել են` Կասպից ծովում բռնկված հրդեհի պատճառը «ցեխային հրաբխի բռնկումն» է

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Կասպից ծովում ադրբեջանական նավթագազահանքերի կողմից հզոր պայթյունի ձայն է լսվել, այնուհետև մեծ հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է եղել Բաքվից։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ը, որպես պայթյունի նախնական պատճառ նշվել է «ցեխային հրաբխի բռնկումը», գրում է Haqqin.az-ը։

SOCAR-ը հայտարարել է, որ նավթահանքային և արդյունաբերական օբյեկտներում ոչ մի վթար տեղի չի ունեցել։

Ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության, հրդեհը բռնկվել էր Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Ումիդ» գազահանքից 10, իսկ Բաքվից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---