ՀՅԴ Գերագույն ժողով․ Արտագաղթի ծավալները վտանգավոր չափերի են հասնում

ՀՅԴ Գերագույն ժողով․ Արտագաղթի ծավալները վտանգավոր չափերի են հասնում

PanARMENIAN.Net - Վտանգավոր չափերի հասնող արտագաղթը հարված է պետականությանը: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովի հայտարարության մեջ, որը ներկայացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հայտարարության համաձայն, խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծել երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ-ն գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը, վճռական մասնակցություն ունեցել ընտրապայքարին, իսկ «Հայաստան» դաշինքը դարձել է այս իշխանությությունների իրական և գլխավոր այլընտրանքը:

Հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների սանձարեզծման, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը:

ՀՅԴ Գերագույն ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է՝ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, ՀՅԴ-ն «Հայաստան դաշինքի հետ համատեղ ուժերով շարունակելու են իրենց պայքարը ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին, վռճականորեն հակազդելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը վտանգող գործընթացներին, ՀՀ Զինված ուժերի կազմաքանդմանն ուղղված և ազգային հոգևոր հաստատությունների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացնող օրվա իշխանությունների քողարկված և բացահայտ քայլերին ու գործողություններին:

«Հայրենիքը, Հայաստանն ու Արցախի Հանրապետությունները, Հայոց բանակը և մեր ժողովրդի ապագան վտանգի մեջ է: ՀՅԴ կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը օր առաջ հայրենադավ իշխանություններին հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար»,- նշված է ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարության մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---