Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ-ն, որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ-ն, որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հուլիսի 7-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Արձագանքելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումների մասին հարցին, թե հանդիպմանը կարող է քննարկվել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հարցը և համապատասխան փաստաթուղթ ստորագրվել՝ Պեսկովն ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Անշուշտ, և Ղարաբաղն է քննարկվելու, և ռուս զինծառայողները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, և երկկողմ հարաբերություններն ընդհանուր առմամբ։ Սակայն փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի դրձավ, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ:

«Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր»,-ասվում է վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարվելիք այցին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ օրակարգում նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---