Կոպիրկին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման շուրջ առարկայական քննարկումներ են տարվում 7 հուլիսի 2021 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Այս մասին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», - ասել է Կոպիրկինը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց նոր ու անսովոր պայմաններում, գրում է Sputnik Արմենիան։ Սահմանի երկայնքով, այդ թվում ՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլայնման հարցը։ «Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին ասել է, որ ռուս սահմանապահների որոշ ներկայացուցիչներ մարզում ֆիքսում են որոշակի վայրեր, որպեսզի տեղակայվեն՝ օրերի հարց է,գրում է «Փաստինֆոն»։ Սանոսյանը տեղեկացրել է, որ պատերազմից հետո արոտավայրերի և խոտհարքերի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։ «Կան տարածքներ, որտեղ որոշակի դժվարություններ կա դրանք օգտագործելու՝ հատկապես մայիսի 13-ից հետո։ Կան վայրեր, երբ մեր բնակիչները պետք է խոտը հավաքելու պրոցեսով զբաղվեն, բանակային կորպուստը լրացուցիչ ուժեր է դնում, որպեսզի բնակիչներն ավելի ապահով զգան և կարողանան հավաքելու պրոցեսն անել»,- ասել է նա։ Մարզպետը հույս ունի, որ երրորդ կողմի ներկայության պարագայում բնակիչները կկարողանան ավելի հանգիստ աշխատել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել և հայկական կողմից 2 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել էր ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ խոսելով 1 վիրավորի մասին։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը 2 վիրավոր ունի։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |