ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերը

ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

ՊՆ-ն նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---