Պուտինը՝ Փաշինյանին․ Սուր և զգայուն հարցերի լուծման համար կարևոր է ժողովրդի վստահությունը, որն ունեք

Պուտինը՝ Փաշինյանին․ Սուր և զգայուն հարցերի լուծման համար կարևոր է ժողովրդի վստահությունը, որն ունեք

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ սուր և զգայուն հարցերի լուծման համար կարևոր է ոնենալ ժողովրդի վստահությունը, որի առկայությունը փաստում են ՀՀ-ում արտահերթ ընտրությունների արդյունքները։

Նա նշել է, որ դրանք ցույց տվեցին, որ Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը և դա հետագա զարգացման կարևորագույն պայման է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս, արդեն անձամբ, շնորհավորել ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, անշուշտ, Հայաստանի, հայ ժողովրդի համար»,-ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի «այնպիսի բարդ, սուր և զգայուն հարցերը, որոնք հարկավոր է լուծել, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորություն ապահովելու դեպքում։

Իսկ դրա համար ամենակարևորն է ժողովրդի վստահությունն ունենալը։ Դուք այն ունեք։ Դա են ցույց տալիս ընտրությունների արդյունքները»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ ցանկացած երկրում դժվար պահերին հետագա զարգացման համար կարևորագույն պայման է հանդիսանում մարդկանց վստահությունը։

«Ես, իրոք, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ այդ առիթով, հուսով եմ, որ մենք կկարողանանք այ ասպես պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով, աշխատանքային ճաշի ժամանակ, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք այդքան մանրամասն քննարկել ենք վերջին շրջանում և որոնք մեր լուծումն են պահանջում»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հուլիսի 7-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---