Ավանեսյան. ՀՀ-ում 97,711 պատվաստում է արվել

Ավանեսյան. ՀՀ-ում 97,711 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում 97,711 պատվաստում է իրականացվել։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը,նշելով, որ կորոնավիրուսի նոր դեպքերի մի փոքր աճ է նկատվում։

Նա նշել է, որ հուլիսի 7-ին կատարվել է 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է մեկ օրվա համար՝ հավելելով, որ այդ տեմպը պետք է պահպանել։

Ավանեսյանը նշել է, որ ՀՀ-ում կիրառվող բոլոր պատվաստանյութերը մատչելի են բոլորի համար և ցանկացողները կարող են ընտրել, թե որ պատվաստանյութով են ցանկանում պատվաստվել։

Նա տեղեկացրել է, որ աշխատում են լրացուցիչ պատվաստանյութերի այլ տարբերակներ ևս ներկրելու ուղղությամբ։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---