Դատավորները 20-ով կավելանան․ Գործադիրը հավանություն է տվել

Դատավորները 20-ով կավելանան․ Գործադիրը հավանություն է տվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ դատավորների թիվը 20-ով ավելացնելուն։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ասել է, որ նախագծով նախատեսվում է առաջին ատյանի դատարաններում ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր, իսկ Վերաքննիչում՝ 3 դատավոր։

Այս քայլով ներդրվում է միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը, որը քննելու է կալանքի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները, ձերբակալման օրինաչափության ստուգումը, խուզարկության թույլտվությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս համալրումը թույլ կտա թարմ ուժեր ներգրավել դատական համակարգ՝ «ի վերջո ստանալով մեր երազանքների դատական համակարգը»։

«Սա ամենակարևոր նպատակն է», - ասել է Փաշինյանը:

Նախագիծը ստացել է ՍԴ դրական եզրակացությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---