Զբոսաշրջիկները ՀՀ-ում կարող են պատվաստվել 10 օր մնալու դեպքում և միայն շրջիկ կետերում

Զբոսաշրջիկները ՀՀ-ում կարող են պատվաստվել 10 օր մնալու դեպքում և միայն շրջիկ կետերում

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ից Հայաստանում զբոսաշրջիկների պատվաստման կարգում փոփոխություններ կիրականացվեն՝ նրանք կկարողանան պատվաստվել ՀՀ-ում առնվազն 10 օր մնալու դեպքում և միայն Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։ Այդ մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նախարարի հրամանը, որ Հայաստանում միայն առնվազն 10 օր բնակվելու դեպքում կիրականացվի պատվաստումը»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Ավանեսյանը հավելել է, որ արտասահմանցիներն այսուհետ չեն կարողանա պատվաստվել պոլիկլինիկաներում։ Հերթերից խուսափելու ու ՀՀ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները։ Արտասահմանցիները կպատվաստվեն բացառապես Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։

Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում 97,711 պատվաստում է իրականացվել։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը,նշելով, որ կորոնավիրուսի նոր դեպքերի մի փոքր աճ է նկատվում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---