«Հայաստան» դաշինք․ Իրականացվում են քաղհետապնդումներ

«Հայաստան» դաշինք․ Իրականացվում են քաղհետապնդումներ

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հանդես է եկել քաղաքական հետապնդումների մասին հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով իշխանության գործելաոճը։

Նշվում է, որ դաշինքը հաստատակամ է՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը:

«Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:

«Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:

Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:

Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը խուզարկել են, իսկ ԱԱԾ-ն նրան Երևան է տեղափոխում։ Հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ նրան բերման էին ենթարկել վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել է կասկածանքի շուրջ հարցաքննել։ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և ազատ է արձակվել ՀՔԾ-ից։ Քարահունջի վարչական ղեկավար Լ.Ա.-ն ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---