Հուլիսի 9-ին 2-3 աստիճանով կհովանա, 11-13-ին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա

Հուլիսի 9-ին 2-3 աստիճանով կհովանա, 11-13-ին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Հանրապետության տարածքում` hուլիսի 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Երևանում հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հուլիսի 9-10-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +32 աստիճան, հուլիսի 11-13-ը՝ +34-36։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---