ՀՀ-ն 50 հազար Johnson & Johnson, 300 հազար Novavax պատվաստանյութ կստանա

ՀՀ-ն 50 հազար Johnson & Johnson, 300 հազար Novavax պատվաստանյութ կստանա

PanARMENIAN.Net - Աշնանը Հայաստանը կունենաJohnson & Johnsonընկերության արտադրության մոտ 50,000 պատվաստանյութ։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութը մեկ դեղաչափով է օգտագործվում։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ-ն կստանա նաև 300,000 դեղաչափ Novavax ընկերության պատվաստանյութ, որն օգտագործվում է երկու դեղաչափով, գրում է Aysor.am-ը։

Ավանեսյանը հավելել է, որ ՀՀ-ում վերջին 2-3 ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակը բավական կառավարելի է։

«Պետք է անենք ամեն բան, որ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի և առաջիկայում ևս ունենանք բարվոք վիճակ։ Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասել է նա։

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---