ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին

ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին

PanARMENIAN.Net - Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) անվտանգության կոմիտեն հայտնել է Covid-19-ի դեմ Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։

Կանոնակարգողի զեկույցում ասվում է, որ Comirnaty Pfizer/BioNTech) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը շատ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել միոկարդիտի և պերիկարդիտի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրամիությունում Pfizer-ի պատվաստանյութի 177 մլն դեղաչափի կիրառումից հետո միոկարդիի 145 և պերիկարդիտի 138 դեպք է գրանցվել։ Moderna-ի պատվաստանյութով պատվաստված մոտ 2 մլն մարդու շրջանում սրտի վերոնշյալ հիվանդությունների 19-ական դեպք է հայտնաբերվել։

Հունիսի վերջում ԱՄՆ դեղամիջոցների կարգավորող FDA-ն հայտնել է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի ուղեկից փաստաթղթերի ընդլայնման մասին՝ ավելացրել են զգուշացումը միոկարդիտի և պերիկարդիտի զարգացման հազվադեպ դեպքերի մասին։

ԱՄՆ-ում հունիսի տվյալներով օգտագործվել է այդ դեղամիջոցի մոտ 300 մլն դեղաչափ։ Գրանցվել է մոտ 1200 այդպիսի հիվանդությունների դեպքեր։ Մինչև 30 տարեկան մոտ 300 մարդ է հայտնվել հիվանդանոցում, սակայն գրեթե բոլորին հետազոտվելուց հետո դուրս են գրել։

Միոկարդիտը միոկարդի սրտամկանի բորբոքային հիվանդություն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի սերոզային թաղանթի բորբոքային ախտահարում։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---