Հունահայերը դատապարտել են Ադրբեջանում այդ երկրի դեսպանի այցն օկուպացված Շուշի13 հուլիսի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում դատապարտել են Ադրբեջանում այդ երկրի դեսպան Նիկոս Պիպերիգոսի այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։ «Բաքվում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսը մասնակցել է ավելի քան 40 դիվանագետների համար ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջայցին պատմական հայկական Լեռնային Ղարաբաղի վերջերս գրավված տարածքներ»,-գրում է Greek City Times-ը։ «Իnչպես Հայ Դատի հանձնախումբը, այնպես էլ Հունաստանի հայ համայնքը իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստից, որ դեսպանին թույլատրվել է մասնակցել Շուշիում կազմակերպված «տոնական» միջոցառմանը։ Ի՞նչն էր նշվում։ Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և համաձայնագրերի խախտո՞ւմը»,-ասել են կոմիտեում։ Նամակում հիշատակվել է նաև Ալիևի վերաբերմունքը Հունաստանի դեսպանի հանդեպ, երբ խնդիրներ էին առաջացել Միջերկրական ծովում Հունաստանի և Թուրքիայի միջև, և որը միանշանակ սատարել էր Թուրքիային։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի կազմակերպվել էր Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։Հրավիրված 46 դեսպաններից ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։ Դեսպաններից բացի Ալիևի կազմակերպած այցին Շուշի մասնակցել են նաև ԱՀԿ և ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |