Արարատ Թումանյանը` Մեղրիի համայնքապետի ԺՊ

Արարատ Թումանյանը` Մեղրիի համայնքապետի ԺՊ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ հուլիսի 10-ից վաղաժամ դադարեցնում է համայնքի ղեկավարի լիազորությունները:

Լինելով «Հայաստան» դաշինքի անդամ՝ Մխիթար Զաքարյանը հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---