Փաշինյան․ Բաքվի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի արածի հետ

Փաշինյան․ Բաքվի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի արածի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ այդ անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, առավել ևս՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարություններ է անում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, քանի որ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի 30-ամյա շրջափակման քաղաքականությունը։

Փաշինյանը նշել որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էին՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու համար։

Նա հավելել է, որ Ադրբեջանը հետևյալ մարտավարությունն է որդեգրել․ ցույց տալով, թե, իբր, Հայաստանը, կամ Արցախը, դեմ են խաղաղությանը, սահմանազատմանը և սահմանագծմանը և այդ ֆոնին ագրեսիվ քաղաքականության համար կեղծ հիմնավորումներ ձևավորել։

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավական կառուցողական աշխատանք է իրականացնում՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ։

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ աշխատանքը եռակողմ խմբում շարունակվելու է և ՌԴ, միջազգային գործընկերների օգնությամբ, հասնելու են կոմունիկացիաների բացմանը՝ այսինքն Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը։

Փաշինյանը հավելել է նաև, որ ՀՀ-ն բոլոր միջոցներով պահպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված է և Լեռնային Ղարաբաղ չկա՝, իսկ Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողն է, ուր վերադառնալու են։

Ալիևը հավելել է, որ ստեղծվել է նաև «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտի։ «Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողն է։ Հիմա Հայաստանում ասում են, թե Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի և նախապապերի հողն է։ Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ․․․ Հիմա, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, անշուշտ, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---