Փաշինյան․ Բաքուն հրաժարվում է միջանցք տրամադրել՝ ՀՀ-Վրաստան- Ադրբեջան-ՌԴ երկաթուղու գործարկման համար

Փաշինյան․ Բաքուն հրաժարվում է  միջանցք տրամադրել՝ ՀՀ-Վրաստան- Ադրբեջան-ՌԴ երկաթուղու գործարկման համար

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ Ադրբեջանն, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար։

Նա նշել է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Փաշինյանը նաև հավելել է, որ Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, գրում է «Առավոտը»։

«Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում եղած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես՝ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է ԵՄ-ի աջակցությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը։

«Ռազմագերիներին, պատանդներին չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ»,-ասել է նա։

Երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Միշելը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---