Ամբողջ Արցախում որոշ ժամանակ գազ չի լինի

Ամբողջ Արցախում որոշ ժամանակ գազ չի լինի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում, տեղեկացնում է Արցախպրեսը՝ «Արցախգազ» ՓԲԸ֊ի վրա հղումով։

Գազամատակարարումն ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից, մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 18:00-ն:

Դա կապված է պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---