Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են ՀՀ զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

Փաշինյանը և Աֆեյանը քննարկել են ՀՀ զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նրանք քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։

Աֆեյանը նշել է. «Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»։

Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշել է նաև․ «Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում»:

Նուբար Աֆեյանը նաև «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնողներից է։ Նախաձեռնությունը մեկնարել է հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնման շրջանակ: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել, դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, մասնակցել «Ապագա հայկականը» ծրագրի Ինչ-երի և Ինչպես-ների առաջիկա քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---