Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ

Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, որը հրաժարական էր տվել պաշտոնից, կարող է վերադառնալ կառավարություն արդեն այլ պաշտոնում՝ որպես փոխվարչապետ։ Այդ մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

«Կա առաջարկ՝ աշնանը, երբ կսկսվի նոր քաղաքական շրջանը, տեսնել Ավակովին թիմում՝ արդեն նոր դերում։ Այդ հարցը կողմերի պայմանավորվածությամբ կորոշվի սեպտեմբերին։ Մենք շատ պաշտոններ ունենք կառավարությունում, մենք 3-4 փոխվարչապետ ունենք»,-ասել է նա, գրում է Analitikaua.net-ը։

Արախամիան շեշտել է, որ որոշողն Ավակովն է։ «Մենք կառաջարկենք, իսկ նա կորոշի՝ ընդունել, թե ոչ»,-ասել է նա։

Հուլիսի 13-ին Ավակովը հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Նա ղեկավարում էր նախարարությունը 2014-ից։ Մեկ օր անց Գերագույն ռադան հավանություն տվեց նրա դիմումին։ Իսկ հուլիսի 16-ին այդ պաշտոնում նշանակվեց Դենիս Մոնաստիրսկին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---