Մինչև 5 մլն դրամ տուն կառուցելու համար՝ Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին

Մինչև 5 մլն դրամ տուն կառուցելու համար՝ Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին

PanARMENIAN.Net - Արցախում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տան կառուցելու համար պետության կողմից անհատույց մինչև 5 մլն դրամ կտրամադրվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր հաստատել եմ կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները»,-ասվում է գրառման մեջ։

Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև 5 միլիոն դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---