ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստումն անհրաժեշտ է տարիքով և ուղեկցող հիվանդություններով հղիներին

ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստումն անհրաժեշտ է տարիքով և ուղեկցող հիվանդություններով հղիներին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թարմացրել է հղիների և կերակրող մայրերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհուրդները։ Ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսի դեմ պատվաստումները հարկավոր են առաջին հերթին մեծ տարիքի և ուղեկցող հիվանդություններ ունեցող հղի կանանց համար, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ կազմակերպության տվյալների, հղի կանանց մոտ Covid-19-ից ծանր հետևանքների ռիսկն ավելի բարձր է։ Վարակը բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկն ու նորածինների համար ինտենսիվ թերապիայի անհրաժեշտությունը։

Կազմակերպությունում նշել են, որ այժմ տվյալները քիչ են՝ գնահատելու համար, թե արդյոք կերակրող մայրերը ենթակա են կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկին։ Կարճաժամկետ հետազոտությունները ցույց են տվել, որ կերակրող մայրերի պատվաստումը ռիսկային չէ նորածինների համար։ Ավելի վաղ տվյալները վկայում են, որ պատվաստումից առաջացած իմունիտետը կարող է փոխանցվել մորից երեխային։

ԱՀԿ-ն նաև խորհուրդ է տվել չդադարեցնել կրծքով կերակրելը պատվաստման պատճառով, քանի որ դա երեխաների առողջության ապահովման և կենսունակության ապահովման ամենաարդյունավետ միջոցներից է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---